Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am

Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am

Շարունակելով անցանկալի հղիության թեման՝ ծանոթանանք այն տեսականու հետ, որ մեզ առաջարկում է ժամանակակից բժշկական արտադրությունը՝ անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդություններից խուսափելու համար:

1. Պրեպարատների առաջին խումբը կազմում է պատնեշային (բարիերային) հակաբեղմնավորիչները, որոնք կանխում են սերմի ներթափանցումը արգանդ։ Սրանցից առավել տարածված են մեխանիկական միջոցները և առաջին հերթին, սովորական պահպանակները։ Վերջիններիս հիմնական առավելությունն այն է, որ դրանց հակացուցումները հասնում են նվազագույնի։ Եվ այնուհանդերձ, շատերը դժգոհում են, քանզի գտնում են, որ պահպանակն անբնականություն է հաղորդում ինտիմ կյանքին։  Դրա արդյունավետությունը կազմում է 80-95%։ Պահպանակների կողքին կան նաև մեխանիկական այլ միջոցներ. կանացի թասիկներ, խտրոցներ և կանացի պահպանակներ, որոնք ավելի հազվադեպ են օգտագործվում։ Կանացի թասիկներն ու խտրոցները դրվում են արգանդի վզիկին և տեղադրվում հեշտոցի մեջ հենց իր՝ կնոջ կողմից։ Վերոհիշյալ միջոցների գրագետ կիրառման դեպքում դրանց արդյունավետությունը հասնում է 96%:

Կանացի պահպանակն իրենից ներկայացնում է մի ազատ պարկ, որը տեղադրվում է հեշտոցի մեջ՝ բաց մասը դեպի դուրս։ Սրա արդյունավետությունը 98 % Է։

Պատնեշային հակաբեղմնավորիչների թվին են պատկանում  նաև սպերմիցիտները (սերմնասպանները), դրանք քիմիական միջոցներ են, լինում են քսուքների, մոմիկների, միջադիրների կամ հաբերի տեսքով և տեղադրվում են հեշտոցի մեջ՝ սեռական ակտից առաջ։ Սպերմիցիտները պարալիզում են սպերմատոզոիդների շարժունակությունը։ Արդյունավետությունը՝ 75-95%:

2. Հաջորդ խմբի մեջ են ներառվում հորմոնալ հակաբեղմնավորիչները։ Սրանք ազդում են կնոջ հորմոնալ ցիկլի վրա՝ կանխելով բեղմնավորումը (ձվաբջջի զարգացումը և ձվազատումը, պատվաստումն ու բեղմնավորված ձվաբջջի  զարգացումը)։Այս խմբում կան նաև, այսպես կոչված, հրատապ կամ վթարային միջոցներ, որոնք պարունակում են մեծ չափաբաժիններով հորմոններ։ Դրանք օգտագործում են չնախատեսված սեռական ակտերի ժամանակ։

Սովորական oրալ հակաբեղմնավորիչների ընտրությունը շատ մեծ է։ Ամեեն դեպքում ընտրելիս պետք  է անհատական մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով տվյալ կնոջ հորմոնալ ֆոնը։

Հորմոնալ օրալ հակաբեղմնավորիչների կողքին գոյություն ունեն նաև պատվաստման, որոնք դրվում են մաշկի տակ 3-5 տարի ժամկետով, և ներարկելի հակաբեղմնավորիչներ, որոնց ազդեցության ժամանակահատվածը կազմում է միջին հաշվով 3 ամիս։ Արդյունավետությունը՝ 99 %:

3. Ներարգանդային միջոցները կանխում են սպերմատոզոիդների ներթափանցումն արգանդի խոռոչ, դրանց միաձուլումը ձվաբջջի հետ, և բեղմնավորված ձվաբջջի պատվաստում արգանդի պատին։ Սրանց ազդեցության արդյունքում արգանդում առաջանում են կծկումներ, որոնք ասես փորձում են դուրս մղել օտար տարրը՝ այս դեպքում սաղմն արգանդից։  Ներարգանդային պարույրը չի պաշտպանում բեղմնավորումից, այլ առաջացնում է վիժում շատ վաղ ժամկետում։ Այդ իսկ պատճառով այն խորհուրդ չի տրվում չծննդաբերած կանանց, քանի որ օրգանիզմն ինչ-որ չափով «վարժվում է» վիժումներ առաջացնելու երևույթին։ Հարկ է նշել, որ պարույրը չի կանխում նաև արտարգանդային հղիությունը։ Սրա արդյունավետությունը կազմում է 98 %:

Գոյություն ունեն նաև ներարգանդային հորմոնալ միջոցներ։ Խոսքը պարույրի մասին է, որը լիցքավորված է հորմոնային պաշարով, որն աստիճանաբար անջատվելով՝ ցուցաբերում է լրացուցիչ հակաբեղմնավորիչ ազդեցություն։ Արդյունավետությունը՝ 99 %:

4. Վիրաբուժական ամլացման (ստերիլիզացիայի)  մեթոդները կիրառվում են, եթե ամուսնական զույգն ունի 3 և ավելի երեխաներ, որովհետև այս մեթոդն անդառնալի է։ Գոյություն ունի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց ամլացում։ Այս մեթոդը ևս 100 %-ոց համարել չի կարելի։

5. Բնական մեթոդները հիմնված են այն ժամանակահատվածի հաշվարկի վրա, որի ընթացքում կինը կարող է հղիանալ։ «Անվտանգ» օրերի հաշվարկման այս ունիիվերսալ տարբերակն այժմ արդեն հատուկ վստահություն չի ներշնչում հենց «ունիվերսալ» լինելու  պատճառով։ Չէ՞ որ  յուրաքանչյուր կին անհատականություն է, և նույնիսկ միևնույն կնոջ ամսական ցիկլը կարող է լինել անկանոն կամ փոփոխվել զանազան երևույթների ազդեցության արդյունքում, ինչպիսին են՝ սթրեսը, եղանակի փոփոխությունները և այլն... Ժամանակակից բնական մեթոդները հիմնված են մարմնի բազալ ջերմաստիճանի չափման վրա։ Կինն ամեն օր՝ ողջ ցիկլի ընթացքում, նախքան անկողնուց վեր կենալը չափում է ջերմությունը՝ ջերմաչափը մտցնելով հետանցք՝ մոտ 5-6սմ խորությամբ, որից հետո արդյունքը գրանցում է հատուկ գրաֆիկում։ Բանն այն է, որ ձվազատման ժամանակ բազալ ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է 0,6-0,8 C°-ով։ Ջերմաստիճանի տատանման հիման վրա էլ որոշում են հղիանալու համար վտանգավոր օրերը (ձվազատման օրը՝ գումարած-հանած 3 օր), երբ նրան պետք է խուսափել սեռական կոնտակտներից կամ կիրառել լրացուցիչ հակաբեղմնավորիչ  միջոցներ։

Գոյություն ունեն նաև այլ մեթոդներ՝ «վտանգավոր» օրերը որոշելու համար (թքի բյուրեղացման մեթոդը, արգանդի պարանոցի մեթոդը, սակայն սրանք պահանջում են որոշակի գիտելիքներ)։

Վերոնշյալ  բնական մեթոդների առավելությունն այն է, որ սրանք թույլ են տալիս իրավիճակը «վերահսկել» և հակաբեղմնավորիչներ օգտագործել միայն այն ժամանակ, երբ դա  իրոք անհրաժեշտ է։

Հղիությունից խուսափելու համար կիրառվում է նաև ընդհատված սեռական ակտի մեթոդը,  երբ սերմնաժայթքումը տեղի է ունենում կնոջ սեռական օրգաններից դուրս։ Այս մեթոդի թերությունը թերևս այն է, որ պահանջում է գործողությունների մշտական վերահսկում ողջ սեռական ակտի ընթացքում, ինչը որ լիարժեք հաճույք ստանալու հնարավորություն չի տալիս։ Ինչպես նաև հարկ է հաշվի առնել, որ սպերմատոզոիդների մասնակի արտազատում տեղի է ունենում նաև ողջ սեռական ակտի ընթացքում՝ մինչև սերմնաժայթքումը։

Անցանկալի հղիությունից խուսափելու բնական մեթոդներն այն զույգերի համար են, ովքեր չեն կարող կիրառել հակաբեղմնավորիչ այլ միջոցներ՝ այս կամ այն պատճառով։

Մանկաբարձ-գինեկոլոգ
Նանա Դանիելբեկ

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ